Էրլինգ Հոլանդ. «Ես շատ երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթիում»»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է ակումբում իր ապագայի մասին։

«Ես շատ երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթիում», հատկապես ինձ շրջապատող մարդկանց հետ: Մարզիչն ու ղեկավարությունը անհավանական մարդիկ են։ Ես իսկապես երջանիկ եմ։ Բայց երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում։

Պայմանագրի երկարաձգո՞ւմ։ Հիմա ես կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա, մեզ շատ հանդիպումներ են սպասվում»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։