Խաբի Ալոնսոն Բունդեսլիգայում այս ցուցանիշով զիջում է Պեպ Գվարդիոլային ու Հանս-Դիտեր Ֆլիկին

Կիրակի օրը՝ մարտի 3-ին, «Բայերը» մեծացրեց իր ռեկորդային շարքը՝ Բունդեսլիգայի 24-րդ տուրում հաղթելով «Քյոլնին» (2:0):

«Բայերը» թարմացրել է իր ռեկորդը՝ երկարացնելով իր անպարտելի շարքը մինչև 34 հանդիպում՝ 30 հաղթանակ, 4 ոչ-ոքի:

Այժմ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Բունդեսլիգայում 50 խաղում տարել է 33 հաղթանակ՝ 3-րդ տեղ առաջնությունում։

Առաջին 50 հանդիպումներում ավելի հաճախ են հաղթել միայն Պեպ Գվարդիոլան (42) և Հանս-Դիտեր Ֆլիկը (40)։