«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսին կարող է նոր պայմանագիր կնքել իտալական թիմի հետ։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Ռոմայի» սեփականատերերը տպավորված են Դե Ռոսիի աշխատանքով և կարող են նրան երկու տարվա պայմանագիր առաջարկել՝ աշխատավարձի զգալի բարձրացմամբ: Սակայն բանակցությունները դեռ չեն սկսվել։ Դե Ռոսիի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստ եղած ժամանակ Դե Ռոսին «Ռոմայում» հանդես է եկել 2002-ից 2019 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 616 հանդիպման, որոնցում դարձել է 63 գոլի և 60 գոլային փոխանցման հեղինակ։ «Ռոմայի» երկրպագուները Դե Ռոսիին անվանում են ակումբի կենդանի լեգենդ, որը հավասար է Ֆրանչեսկո Տոտտիին:
Ա Սերիայի 27 տուրից հետո հռոմեական ակումբը վաստակել է 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։