Պեպ Գվարդիոլա. «Հանդիպեցի Լիոնել Մեսսիից հետո լավագույն ֆուտբոլիստին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդին» (3:1) հաղթելուց հետո իր թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենին համեմատել է Լիոնել Մեսսիի հետ։

Այս հանդիպմանը Ֆոդենը դուբլի հեղինակ դարձավ։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա անգլիացին «Սիթիի» անցկացրած 40 խաղում դարձել է 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

«Լավ ֆուտբոլիստները կարող են լավ խաղալ, բայց նրանք պետք է հաղթեն հանդիպումները:

Ես հանդիպեցի Մեսսիից հետո լավագույն ֆուտբոլիստին։ Նա կարող է հաղթել հանդիպումները։ Չեմ ուզում համեմատել նրանց, քանի որ Ֆիլը Լեոյի մակարդակին չէ, բայց նա հաղթում է հանդիպումները»,- ասել է Գվարդիոլան TV2-ի եթերում։