Միկել Արտետան խոսել է Բուկայո Սակայի ու Գաբրիել Մարտինելիի վնասվածքների մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Շեֆիլդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (6:0) բացատրել է «զինագործների» հարձակման առաջատարներ Բուկայո Սակայի և Գաբրիել Մարտինելիի վաղաժամ փոխարինումները։

«Սական իրեն լավ չէր զգում։ Բացի այդ, մենք ունենք Ֆաբիո Վիեյրային, ով խաղային պրակտիկայի կարիք ունի։

Հետո մի փոքր խնդիր առաջացավ Գաբի Մարտինելլիի հետ։ Ոտքի վրա փոքր վերք ուներ։ Պետք է տեսնենք, թե ինչպես են ընթանում գործերը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football London-ը: