Մարկո Ռոյսը կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից» այս ամառ

Կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից» այս ամառ՝ ակումբում 12 տարի աշխատելուց հետո։

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Ինչպես հայտնում է Գերմանիայում Sky-ը, ակումբն ու ֆուտբոլիստը ներկայումս բանակցություններ են վարում նոր պայմանագրի շուրջ, սակայն նրանք հեռու են համաձայնությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոյսը չի պատրաստվում ավարտել կարիերան, նա արդեն մի քանի շահավետ առաջարկներ է ստացել Թուրքիայի և ԱՄՆ-ի ակումբներից։

2012 թվականին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է ավելի քան 400 խաղ։