Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի առաջին ընտրությունն է՝ Չավիին փոխարինելու «Բլաուգրանայի» ղեկին մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Նագելսմանը կապված է Գերմանիայի ֆուտբոլի միության հետ կարճաժամկետ պայմանագրով, համաձայնագիրը ուժի մեջ է մինչև EURO 2024-ի ավարտը, որը կանցկացվի Գերմանիայում։ Եթե Բունդեսթիմը հաջող հանդես գա տնային մրցաշարում, Նագելսմանի հետ պայմանագիրը կարող է երկարաձգվել։
Նշվում է, որ Լապորտան կցանկանար Յուրգեն Կլոպին հրավիրել, բայց քանի որ գերմանացին այս մրցաշրջանից հետո առնվազն մեկ տարով կդադարի մարզչական կարիերայից, Լապորտայի գլխավոր ընտրությունը Նագելսմանն է։
Միաժամանակ, «Բարսայի» մարզական տնօրեն Դեկուն ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձնել Լուիս Էնրիկեին, ով այժմ աշխատում է ՊՍԺ-ում։