«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն քննադատել է ակումբի ղեկավարությանը։
««Բարսելոնայի» մարդիկ ցանկանում են իմանալ ճշմարտությունը։ Այն, ինչ չես կարող անել, պետք չէ ասել, որ ակումբը հաղթելու է Չեմպիոնների Լիգան, և հետո գումար չես ունենա մրցելու համար: Ես չգիտեմ, թե ինչ իրավիճակում է այժմ ակումբը, այն այնքան էլ լավ տեսք չունի:
Եթե ասեք. «Լսեք, այստեղ ոչ մի լումա չկա, և առաջիկա երկու-երեք տարիներին մենք ակադեմիայում կաշխատենք ամբողջ հզորությամբ», մարդիկ կհասկանան»,- Պիկեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ներկայումս «Բարսելոնան» 58 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Թիմը առաջատար «Ռեալին» զիջում է ութ միավորով։