Ժերար Պիկեն գնահատել է մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի աշխատանքը

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի աշխատանքը «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» խաղում (2:2)։

«Մենք բոլորս գիտենք այս մրցավարի մակարդակը: Նա փորձ ունի, և ես դա չեմ հասկանում։ Կցանկանայի, որ նա բարձր մակարդակի լիներ։

Սա առաջին անգամը չէ, որ նա դա անում է։ Ես հասկանում եմ, որ «Ռեալի» ֆուտբոլիստները կարող են բողոքել, բայց մրցավարը պետք է ավելի վաղ սուլեր։ Իմաստ չկա սուլել, երբ գնդակն օդի մեջ է»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսի ընդհատման ժամանակ՝ 99-րդ րոպեին, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բելինգհեմը Բրահիմ Դիասի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն չհաշվեց այն վայրկյաններ առաջ «Վալենսիայի» տուգանային հրապարակ կատարած փոխանցման ժամանակ։