«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմմոբիլեն կիսվել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի սպասելիքներով։ Առաջին հանդիպմանը հռոմեացիները հաղթել են 1։0 հաշվով։
«Երբ ես եկա «Լացիո», դրանից հետո չորս անգամ երկարաձգեցի պայմանագիրս ու հիմա խաղում ենք Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում։ Սա մեծ առաջընթաց է` և՛ իմ անձնական, և՛ ակումբային:
Ես ինձ միշտ համեմատում եմ լավագույնների հետ, իսկ նա լավագույն հարձակվողներից մեկն է։ Իմ կարիերայի ընթացքում ես շատ հարձակվողների եմ տեսել և միշտ փորձել եմ ինչ-որ բան վերցնել՝ և՛ տեխնիկայի, և՛ մտածողության առումով: Քեյնը կրկին կփորձի գոլ խփել, բայց մեր պաշտպանները կփակեն նրան»,- Իմոբիլեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բավարիա» – «Լացիո» հանդիպումը կկայանա մարտի 5-ին։