Բրահիմ Դիասը որոշել է հանդես գալ աֆրիկյան երկրի հավաքականում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը, ով Իսպանիայի քաղաքացիություն ունի, որոշել է հանդես գալ Մարոկկոյի ազգային հավաքականում։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 24-ամյա ֆուտբոլիստն արդեն կհրավիրվի Մարոկոյի հավաքականի առաջիկա ընկերական խաղերին։ Ներկայումս Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Դիասը ծնվել է Իսպանիայում, սակայն նրա ծնողները ծագումով մարոկկացի են։

Հարձակվող խաղացողը Իսպանիայի հավաքականի կազմում ընդամենը մեկ ընկերական հանդիպում է անցկացրել։