«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Բավարիան»։
Ինչպես հայտնում է Bayern & Germany-ն, մյունխենյան ակումբն արդեն բանակցություններ է վարել մարզչի հետ հնարավոր համագործակցության թեմայով։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը հակված է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել «Բավարիա»։ Այս դեպքում «Բայերը» կստանա 15-25 միլիոն եվրո փոխհատուցում։