«Արսենալը» խփեց իր պատմության 10․000-րդ գոլը

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի խաղում «Արսենալը» 6։0 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։

Լոնդոնյան թիմի վեցերորդ գոլը 58-րդ րոպեին խփեց Բեն Ուայթը։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, այս գոլը դարձավ «Արսենալի» պատմության 10000-րդ գոլը բոլոր մրցաշարերում։