Ռիշարլիսոնը մոտ մեկ ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով

«Թոթենհեմը» կորցրել է իր առաջատարներից մեկին։

Թիմի հարձակվող Ռիշարլիսոնը մոտ մեկ ամիս բաց կթողնի։ Թիմի գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուի խոսքով՝ հարձակվողը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի երեքից չորս շաբաթ։

Այս մրցաշրջանում 26-ամյա բրազիլացին «Թոթենհեմի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ, այդ թվում՝ 9-ը՝ Պրեմիեր Լիգայի վերջին 10 խաղերում: