«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ դերբիի սպասելիքներով։
«Ի՞նչ եմ սպասում «Մանչեսթեր Յունայթեդից»: Ես միշտ լավագույնն եմ սպասում մեր մրցակիցներից։ Միշտ։ Ես շատ հարգում եմ իմ հակառակորդներին և չեմ ուզում, որ իմ խոսքերը սխալ ընկալվեն։
Ես հարգում եմ նրանց ակումբը, նրանց խաղացողներին, նրանց մարզիչ Տեն Հագին:
Ֆոդենի և Հոլանդի խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ. Չգիտեմ, թե ինչ կլինի կիրակի օրը։ Եթե իմանայի, թե ովքեր են գոլեր խփելու, այս խաղացողներին կընդգրկեի կազմում։ Բայց ես չգիտեմ, թե ինչպես կանխատեսել ապագան»,- ասել է Գվարդիոլան։