Ուրբաթ օրը՝ մարտի 1-ին, տեղի ունեցավ ԱՄԷ-ի առաջնության հանդիպումը, որում «Աջմանը» 2։0 հաշվով հաղթեց «Էմիրեյթսին»։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան «Էմիրեյթսի» կազմում խաղացել է 80 րոպե։
Իսպանացու համար դա 1000-րդ հանդիպումն էր կարիերայում։ Նա 49 խաղ է անցկացրել «Բարսելոնա Բ»-ի, 674՝ «Բարսելոնայի», 134՝ «Վիսել Կոբեի», 12՝ «Էմիրեյթս»-ի և 131՝ Իսպանիայի կազմում։