«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն այժմ օպերացիոն գործընկերն է և իտալական ակումբի սեփականատերերի ավագ խորհրդականը, խոսել է «ռոսոներիների» ճամբար վարչական պաշտոնում վերադառնալու իր որոշման մասին։
«Մենք հանդիպեցինք ակումբի սեփականատիրոջ՝ Կարդինալեի հետ կարիերաս ավարտելուց երեք ամիս անց, ես գիտեի, որ նա տպավորված է իմ ոճով։ Երբ ես ֆուտբոլիստ էի, ժամանակ չունեի ավելի լավ ճանաչելու նրան, բայց այստեղ մենք կարողացանք այլ բաներ քննարկել։ Եվ նա առաջարկ արեց, որից ես չկարողացա մերժել»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Հիշեցնենք, որ 42-ամյա Իբրահիմովիչը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2023 թվականի ամռանը։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որը սկսվել է 1999 թվականին, ֆուտբոլիստը հասցրել է խաղալ «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Լոս Անջելես Գելեքսիում» և «Միլանում»։ Այս ընթացքում Զլատանը անցկացրել է 819 հանդիպում, որոնցում խփել է 493 գոլ և կատարել 201 գոլային փոխանցում։