ՈՒԵՖԱ-ն պատժել է «Մարսելին» երկրպագուների պահվածքի պատճառով

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) Կարգապահական կոմիտեն պատժել է Մարսելին՝ «Շախտյորի» հետ Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում (3:1) երկրպագուների պահվածքի պատճառով։

ՈւԵՖԱ-ն ֆրանսիական ակումբին տուգանել է 50 հազար եվրոյով և արգելել երկրպագուներին Եվրոպա Լիգայի հաջորդ հանդիպման տոմսերի վաճառքը։

ՈւԵՖԱ-ն որոշել է նաև մասնակիորեն փակել Մարսելի «Օլիմպիկ» մարզադաշտը ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո կայանալիք տնային հաջորդ հանդիպման ժամանակ։