«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսն օգնում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին Մադրիդ հնարավոր տեղափոխության հարցում, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզեցիների նախկին պաշտպանը մի քանի տների սեփականատեր է Իսպանիայի մայրաքաղաքում եւ պատրաստ է դրանցից մեկը վաճառել ֆրանսիացուն։
Փետրվարի 28-ին Relevo-ն հայտնել է, որ Մբապպեի մայրը՝ Ֆայզա Լամարին իր վերջին օրերն անցկացրել է Մադրիդում՝ համաձայնեցնելով Մադրիդի «Ռեալի» հետ գործարքը։ Նա, ի թիվս այլ հարցերի, լուծել է բնակարանային հարցերը։
Փետրվարի 15-ին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Մբապպեն ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտարարել է, որ հեռանում է մրցաշրջանի ավարտից հետո։ Նրա պայմանագիրն ակումբի հետ կավարտվի ամռանը։ Ավելի ուշ բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին, որ 25-ամյա ֆրանսիացին համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։