Խավիեր Տեբաս. «Սա առաջին դեպքը չէ, երբ մենք օգտագործում ենք շուրթերի ընթերցանություն հետաքննության ընթացքում»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հաստատել է, որ կազմակերպությունը հետաքննում է այն պնդումները, թե Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում (2:0) վիրավորական խոսքեր է բղավել «Խետաֆեի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի հասցեին։

«Ճիշտ է, որ Լա Լիգան հետաքննել է Բելինգհեմի գործը: Սա առաջին դեպքը չէ, երբ մենք օգտագործում ենք շուրթերի ընթերցանություն հետաքննության ընթացքում: Մենք չգիտենք, թե ինչ ազդեցություն ունեցավ ասվածը։ Միգուցե նա բոլորովին այլ բան է ասել, քան պնդում էր»,- Տեբասի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խաղի ժամանակ բռնաբարող է անվանել իր հայրենակից, «Խետաֆեի» ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդին։ Դա տեղի է ունեցել խաղացողների դաժան ծեծկռտուքից հետո։