Հայտնի է դարձել, թե ում հետ կփորձի ձեռք բերել «Բավարիան», եթե Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերը ձախողվի

Մյունխենի «Բավարիայի» նոր մարզական տնօրեն Մաքս Էբերլը չի ​​հավատում, որ «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն միակ հարմար տարբերակն է մյունխենյան ակումբի պաշտպանական գիծն ուժեղացնելու համար՝ նաև դիտարկելով «Բենֆիկայի» պաշտպան Անտոնիո Սիլվային որպես ամառային հավանական ձեռքբերում: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը պատրաստ է 20-ամյա կենտրոնական պաշտպանի համար «Բենֆիկային» առաջարկել 100 միլիոն եվրո։ Սիլվային գնելու համար հավակնում են նաև ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը» և Անգլիայի առաջնության մի քանի հսկաներ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սիլվան բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։