Լևերկուզենի «Բայերի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էսեկիել Պալասիոսի կինը սպառնում է վաճառել 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելու համար իր մեդալը։ Այս մասին հայտնում է TNT Sports-ը։
Արգենտինացի ֆուտբոլիստի կինը՝ Եզիկա Ֆրիասը, ումից նա բաժանվում է, սպառնացել է վաճառքի հանել Աշխարհի առաջնության մեդալը՝ Տիգրում իրենց համատեղ բնակարանի պարտքը փակելու համար։
«Ես ուզում եմ, որ նա ստորագրի ամուսնալուծությունը: Ես միայն խնդրում եմ այն, ինչի իրավունքն ունեմ, և դա նույնիսկ այն ընդհանուր սեփականությունը չէ, որ նա ունի Գերմանիայում: Նա չի ուզում վարձ տալ, քանի որ չգիտի՝ կպահի, թե ոչ։
Ես պատրաստվում եմ վաճառել իմ բոլոր մարզաշապիկները և Աշխարհի գավաթի հաղթողի մեդալս, որպեսզի վճարեմ վարձս: Փորձում եմ աշխատել, բայց չորս տարի նրա կողքին էի։
Նրա շահերից է բխում, որ ես լռեմ։ Կան բաներ, որոնք ես գիտեմ ազգային հավաքականի մասին, բայց ես դրանք չեմ ասել»,- ասել է Ֆրիասը: