Էռնեստո Վալվերդե. «Սա ընդհանուր հաղթանակ է ֆուտբոլիստների և երկրպագուների համար»

«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի եզրափակիչ դուրս գալը։

«Սան Մամեսում մենք շատ ուժեղ թիմ ենք: Մեր երկրպագուների աջակցության շնորհիվ մեր խաղացողներն իրենց սիրտն ու հոգին թողնում են խաղադաշտում։ Սա ընդհանուր հաղթանակ է ֆուտբոլիստների և երկրպագուների համար:

Մենք գիտենք, թե ինչ է նշանակում երկրպագուների համար գավաթի եզրափակիչ դուրս գալը»,- խաղից հետո ասել է Վալվերդեն։

Կիսաեզրափակիչում բասկյան ակումբը հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» ընդհանուր հաշվով (1։0 և 3։0)։