Դիդյե Դեշամն արձագանքել է Պոլ Պոգբայի 4 տարվա որակազրկմանը

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի որակազրկումը։

«Ես ոչ մի վայրկյան չեմ կարող պատկերացնել, որ Պոգբան դոպինգի մտադրություն կամ ցանկություն ուներ։ Ես, իհարկե, չեմ կարող անտարբեր մնալ նրա վշտի հանդեպ՝ հաշվի առնելով նրա ձեռքբերումները ազգային հավաքականում և մեր հարաբերությունները»,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Պոգբան «Յուվենտուս» է վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդից» 2022 թվականին։ Դրանից հետո 30-ամյա ֆրանսիացին թուրինյան թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆրանսիացին 4 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։