«Բայերի» սպորտային տնօրեն Սիմոն Ռոլֆեսը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ապագան։
«Ես մնում եմ հանգիստ և լավատես: Մարզիչների համար ամենակարևորն այն է, որ նրանք իրենց հարմարավետ զգան և զգան, որ պատկանում են ճիշտ տեղում: Խաբին բազմիցս է խոսել այս մասին»,- Ռոլֆեսի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Ավելի վաղ հեղինակավոր լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնել էր, որ «Բայերը» «Բավարիայի» հետաքրքրության ֆոնին կարող է մյունխենյան թիմից 15-25 միլիոն եվրո պահանջել մարզչի պայմանագիրը գնելու համար։
Ալոնսոն գլխավորել է Լևերկուզենի «Բայերը» 2022 թվականի հոկտեմբերին։ Նրա գլխավորությամբ թիմն այս մրցաշրջանում Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը՝ 23 տուրերում վաստակելով 61 միավոր։