«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ա Սերիայի 21-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղում (6։1)։
Իտալիայի առաջնությունում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում նա խփել է 11 գոլ։
Ըստ Squawka-ի՝ Օսիմհենը դարձավ «Նապոլիի» պատմության մեջ միայն երրորդ խաղացողը, ով Ա Սերիայում 4 անընդմեջ մրցաշրջաններում առնվազն 10 գոլ է խփել։
Նրանից առաջ դա արել են Դիեգո Մարադոնան (1984–1988) և Ատիլլա Սալուստրոն (1929–1933)։