Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել անգլիական ակումբը

«Նյուքասլը» ծրագրում է ամռանը թիմի նոր գլխավոր մարզիչ հրավիրել Յուլիան Նագելսմանին։

Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկն իր սոցիալական ցանցերում, Նագելսմանի գործող պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտը։

Անձամբ՝ գերմանացի մասնագետը, դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նագելսմանը «Բավարիայում» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու է։