Ջարոդ Բոուենը կարող է փոխել ակումբային գրանցումը

Պրեմիեր Լիգայի երեք առաջատար ակումբներ հետաքրքրված են «Վեսթ Հեմի» հարձակվող Ջարոդ Բոուենի ծառայություններով: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա վինգերին ձեռք բերելու համար հավակնում են այնպիսի գրանդներ, ինչպիսիք են «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Երեք ակումբներն էլ պատրաստ կլինեն առաջարկով մոտենալ «Վեսթ Հեմին» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Նշվում է, որ «մուրճերի» ղեկավարությունը պատրաստ է դիտարկել իրենց խաղացողի համար 100 միլիոն եվրոյի առաջարկը:

Բոուենը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողը «մուրճերի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։

Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 50 միլիոն եվրո։