Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնան» հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ներկայացուցիչների հետ։ Այս մասին իր Twitch ալիքում հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի սպորտային տնօրեն Դեկուն նորվեգացու գործակալների հետ քննարկել է խաղացողի հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա»։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հոլանդի ընտանիքի և շրջապատի հետ հանդիպման ամսաթիվ՝ այս գործողության հնարավորությունը գնահատելու համար: Նշվում է, որ Էրլինգի տեղափոխությունը «Բարսելոնա» բարդ է, սակայն գործարքն իրագործելի է։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում «քաղաքայինների» կազմում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 27 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 180 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։