Անդրե Օնանա. «Գիտակցում ենք, որ շատ դժվար է լինելու»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան կիսվել է Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք հանդիպման մասին իր կարծիքով։

«Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կապված բոլորի համար։ Գիտակցում ենք, որ շատ դժվար է լինելու, բայց կփորձենք հաղթանակ տանել։ Այո, սա հեշտ գործ չէ, բայց ես հավատում եմ իմ տղաներին։ Մենք կպայքարենք», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հանդիպումը կկայանա կիրակի՝ մարտի 3-ին։

«Մանչեսթեր Յունայթեդը» 26 տուրից հետո 44 միավորով 6-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: «Մանչեսթեր Սիթին» 59 միավորով երկրորդն է։