«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ծանր վնասվածքից հետո շարունակում է վերականգնումը։
Անցած աշնանը 19-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականում հանդես գալու ժամանակ դուրս մնաց խաչաձեւ կապանների պատռվածքի պատճառով։ Լրագրող Ադրի Ֆերնանդեսի խոսքով՝ Գավիի վերականգնման առաջին փուլն արդեն ավարտվել է, և երիտասարդ կիսապաշտպանի վիճակը գնահատվում է դրական։
Այժմ խաղացողը պետք է սկսի վերականգնողական երկրորդ՝ ավելի բարդ փուլը, որի ընթացքում լուրջ բեռներ են ներգրավվելու։ Գավիի վերադարձը խաղադաշտ նախատեսվում է այս տարվա ամառ-աշուն հատվածում։
Այս մրցաշրջանում հրաշամանուկը կարողացել է 15 հանդիպում անցկացնել «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում։