«Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Պաուլո Դիբալայի հետ

«Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Պաուլո Դիբալայի հետ, հայտնում է Նիկոլո Շիրան։

Սպասվում է, որ նոր համաձայնագրում չի ներառվի արտասահմանյան ակումբների համար 12 միլիոն եվրոյի չափով ազատման կետ։ Արգենտինացու գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում 30-ամյա Դիբալան մասնակցել է 25 հանդիպման, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։