«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է Manchester Evening News-ը։
Նշվում է, որ «սատանաների» նոր սեփականատերերը՝ ի դեմս Ջիմ Ռեթքլիֆի, կարծում են, որ ակումբը կարող է մրցաշրջանի ավարտից հետո փոխել գլխավոր մարզչին։
Իտալացի մասնագետը Տեն Հագին պոտենցիալ փոխարինողի թեկնածուներից է։ Դե Զերբին նույնպես գտնվում է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում, եթե Պեպ Գվարդիոլան որոշի հեռանալ թիմից: