Ջեք Գրիլիշը կրկին վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Լյութոնի» դեմ խաղում (6:2): Այս մասին խոսել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 39-րդ րոպեին։

«Ես չեմ խոսել բժշկի հետ, բայց կարծում եմ, որ դա կարող է լինել աճուկի հետ կապված: Նա իրեն հիանալի էր զգում, բայց, ցավոք, վնասվածք ստացավ։ Սա բարդ մրցաշրջան է նրա համար, նա պետք է լավ վերականգնվի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Սիթիի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Լյութոնի» դեմ խաղը Գրիլիշի համար առաջինն էր փետրվարի 13-ին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Կոպենհագենի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալուց հետո։