Էրլինգ Հոլանդ․ «Վերադառնում եմ իմ լավագույն մարզավիճակին»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է իր մեկնաբանությամբ Անգլիայի գավաթում «Լյութոն Թաունի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակից հետո, որտեղ նա դարձել է պենտա-տրիկի հեղինակ (6:2), իսկ Կևին դե Բրույնեն 4 գոլային փոխանցում է կատարել։

«Կևին դե Բրույնեն հոյակապ է։ Նա անում է այն, ինչ անում է լավագույնը: Նրա հետ խաղալը հաճելի է: Մենք գիտենք, թե ինչ ենք երկուսս ուզում միմյանցից։ Լավ է ստացվում միասին: Նա խելացի ֆուտբոիստ է, և ես հաճույք եմ ստանում նրա հետ խաղալուց:

Ես վերադառնում եմ իմ լավագույն մարզավիճակին: Վերջապես ես ինձ լավ եմ զգում։ Զարմանալի զգացողություն է։ Մոտենում է, մենք մոտենում ենք: Հետաքրքիր ժամանակներ են սպասվում։ Մենք պատրաստ ենք»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC-ն։