Կազեմիրոն կարող է հեռանալ անգլիական ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ անգլիական ակումբից։

Ինչպես սոցցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացի ֆուտբոլիստն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն այս հարցը ֆուտբոլիստի հետ կքննարկի մոտ ժամանակներս։

Բրազիլացի կիսապաշտպանը անգլիական ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2022 թվականի ամռանը, փոխանցում է Transfermarkt ինտերնետային պորտալը 70,65 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Կազեմիրոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: