Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեին, ով Ելիսեյան պալատ էր այցելել Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի այցի կապակցությամբ կազմակերպված ընթրիքին։
Ֆուտբոլիստը սեղմել է Մակրոնի ձեռքը, ով ասել է. «Մեզ համար էլի շատ խնդիրներ կստեղծեք»։ Սրանից հետո Մբապպեն ողջունել է Կատարի էմիրին, լսել նրան ու առաջ շարժվել։ Հայտնի չէ, թե արդյոք Մակրոնի խոսքերը վերաբերում էին Մբապեի հնարավոր տեղափոխությանը Մադրիդի «Ռեալ»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ֆրանսիայի նախագահ Ալ Թանին և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին չեն պատրաստվում համոզել Մբապպեին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հրաժարվել իսպանական Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց։
Կիլիան Մբապպեն բոլոր ակումբային մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 32 խաղում խփել է 32 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։