Պրեմիեր Լիգայի թոփ ակումբները հետաքրքրված են Սիմոնե Ինձագիի ծառայություններով

Պրեմիեր Լիգայի թոփ ակումբները հետաքրքրված են «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծառայություններով։

Ըստ Tuttosport-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Լիվերպուլը» ուշադիր հետևում են 47-ամյա իտալացի մասնագետի առաջընթացին, ով այս տարի «Ինտերին» տանում է ակումբի պատմության մեջ 20-րդ Սկուդետտոն:

Ինձագին «Ինտերի» հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականի հունիսը և տարեկան վաստակում է 5,5 միլիոն եվրո՝ առանց բոնուսների: Պրեմիեր Լիգայի հսկաները պատրաստ են Սիմոնեին ավելի շատ վճարել՝ տարեկան մոտ 8-9 մլն եվրո։