«Սելտայի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մոտ ապագայում կարող է պաշտոնանկ արվել։
Ինչպես հայտնում է Marca-ն, Բենիտեսը կհեռացվի, եթե հաջորդ ուրբաթ «Սելտան» պարտվի «Ալմերիայի» հետ:
«Սելտան» գտնվում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղում՝ անկման գոտուց միայն երեք միավորով: