«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը 20-ամյա ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Սիթին» և աջ եզրային հարձակվող Օսկար Բոբը պայմանավորվել են երկարաձգել իրենց պայմանագիրը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ, հայտնում է ակումբի կայքը։ Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

20-ամյա նորվեգացին «Մանչեսթեր Սիթիում» հայտնվել է 2019 թվականի ամռանը՝ «Վալերենգայի» ակադեմիայում խաղալուց հետո։

«Մանչեսթեր Սիթիի» առաջին թիմի կազմում Բոբն անցկացրել է 13 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։