Խավիեր Տեբաս․ «Զգացողություն ունեմ, որ Կիլիան Մբապպեն տեղափոխվել է «Ռեալ»»

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծիք է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» կայացել է։

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Կիլիան Մբապպեն տեղափոխվել է «Ռեալ», – Տեբասի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա Մբապպեն նախնական պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ՝ նա մադրիդյան ակումբի խաղացող կդառնա 2024 թվականի ամռանը։