Մադրիդի «Ռեալի» և Ավստրիայի պաշտպան Դավիդ Ալաբան նախատեսում է սպասվածից շուտ ապաքինվել նախորդ խաչաձև կապանների պատռվածքից։
31-ամյա ավստրիացին ակնկալում է խաղալ Եվրո 2024-ում։ Ինչպես հայտնում է Relevo-ն, Ալաբան անխոնջ աշխատում է իր վերականգնողական շրջանում՝ երկար ժամեր անցկացնելով լողավազանում՝ մկաններն ամրացնելու համար։ Սկզբում բժիշկները բացառում էին Ալաբայի՝ Եվրոպայի գալիք առաջնությունում խաղալու հնարավորությունը, սակայն այժմ ֆուտբոլիստը նման հնարավորություններ ունի։
Ավստրիան ընդգրկվել է նույն խմբում Նիդեռլանդների և Ֆրանսիայի հետ, ինչպես նաև փլեյ-օֆֆի հաղթողներից մեկը: