Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերն ընկել է մեկ այլ մայրաքաղաքային ակումբի՝ «Արսենալի» հետաքրքրությունների ոլորտ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «զինագործները» պատրաստ են կիսապաշտպանի համար պայքարել «Թոթենհեմի» հետ, որը վերջերս հայտարարել է իր հետաքրքրության մասին։
Ակումբներից մեկում տրանսֆերը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Քոնորը «Չելսիի» ակադեմիայի սան է: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է թիմային 34 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։