«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեծ գումարներ է վաստակել Սաուդյան Արաբիայում ձիարշավներից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ 82-ամյա Ֆերգյուսոնը այլ ներդրողների հետ միասին ունի ախոռ, որի մեջ կա Spirit Dancer անունով հովատակ։ Նա հաղթել է Էր Ռիադում կայացած հեղինակավոր մրցաշարում։ Այսպիսով, Ֆերգյուսոնն այս հաղթանակի շնորհիվ վաստակեց մոտ 1,1 մլն եվրո։
Հիշենք, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնը մանկունիանցիներին գլխավորել է 1986-ից 2013 թվականներին։ Այս ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հինգ անգամ հաղթել Անգլիայի գավաթը, չորս անգամ հաղթել Անգլիայի լիգայի գավաթը, 10 անգամ հաղթել Անգլիայի Սուպերգավաթը, երկու անգամ հաղթել Չեմպիոնների Լիգան։