Ռաֆայել Լեաուն խփեց նաև իր 50-րդ գոլը Եվրոպայի թոփ 5 առաջնություններում

Կիրակի օրը՝ փետրվարի 25-ին, կայացավ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի «Միլան» – «Ատալանտա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Միլանցիների կազմում գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Լեաուն։ Նրա համար դա 42-րդ գոլն էր Ա Սերիայում։ Նա Իտալիայի առաջնությունում պորտուգալացիների կազմում գրավեց երկրորդ տեղը՝ հավասարվելով Ռուի Կոստային։

Ավելի շատ գոլ ունի միայն Կրիշտիանու Ռոնալդուն՝ 81։

Լեաուն խփեց նաև իր 50-րդ գոլը Եվրոպայի թոփ 5 առաջնություններում։