«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է «Լիվերպուլի» հետ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ խաղում կրած պարտությունից (0։1) իր հույզերով։
««Չելսիի» ֆուտբոլիստները պետք է զգան ցավը։ Մենք խաղացինք գավաթի համար, որը չստացանք:
Հիմա ամեն ինչ նույնն է, իսկ ի՞նչ կարող ես ինձ ասել, որ ինձ ավելի լավ զգամ։ Ոչինչ»,- մասնագետի խոսքերը մեջբերում է The Sun-ը։