«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան դարձել է ՊՍԺ-ի տրանսֆերային ցուցակի հիմնական թեկնածուներից մեկը այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել Կիլիան Մբապպեի հավանական հեռանալու մասին, հայտնում է Calciomercato.com-ը՝ Gazzetta dello Sport-ին հղումով։
Նշվում է, որ կարճ ցուցակում են նաև Կվարացխելիայի թիմակից Վիկտոր Օսիմհենը և միլանցի Ռաֆայել Լեաուն։
Կվարացխելիան «Նապոլի» է տեղափոխվել Բաթումի «Դինամոյից» 2022 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրը նեապոլցիների հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Նրա աշխատավարձը գնահատվում է տարեկան 1,2 միլիոն եվրո։