Հարի Քեյնը խոսել է Թոմաս Տուխելի՝ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու մասին

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի՝ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու մասին:

«Ակումբը որոշում է կայացրել։ Պետք է մեր պատասխանատվությունը ցույց տանք մարզչի և ակումբի առաջ, տանք այն ամենը, ինչ ունենք այս մրցաշրջանում։ Մենք հասկանում ենք, որ այնքան լավ չենք խաղում, որքան կարող էինք։ Դուք չեք կարող պարզապես նստել և քննարկել դա: Պետք է պայքարել ու քրտնաջան աշխատել։ Դա հենց այն է, ինչ մենք արեցինք այսօր»,- սոցցանցերում Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն:

Տուխելը «Բավարիան» գլխավորել է 2023 թվականի մարտին։ Ակումբը չի երկարաձգի 50-ամյա գերմանացու պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Մյունխենյան թիմը Բունդեսլիգայի առաջատար Լևերկուզենի «Բայերից» հետ է մնում ութ միավորով։