Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի՝ ակումբում ապագայի մասին։
«Դա նրա ձեռքերում է: Ամեն ինչ կախված է նրանից։ Նույնը, ինչ Կրոսի ու Նաչոյի դեպքերում։ Նա հիանալի տղա է, շատ համեստ, ես սիրում եմ նրան: Չգիտեմ՝ նա կցանկանա՞ մնալ փոխարինման դուրս գալու համար։ Բայց ես հասկանում եմ, որ խաղային պրակտիկան կարևոր պահ է»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած Լա Լիգայի 26-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում (1:0) հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց 38-ամյա Լուկա Մոդրիչը։