Չավի․ «Կարող ենք պայքարել Լա Լիգայում հաղթանակի համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա Լիգայի 26-րդ տուրում «Խետաֆեին» հաղթելուց հետո գնահատել է Իսպանիայի առաջնությունում հաղթելու իր թիմի հնարավորությունները։

««Բարսելոնան» ճնշում է «Ռեալին» և «Ժիրոնային»։ Կարծում եմ՝ մենք կարող ենք պայքարել Լա Լիգայում հաղթանակի համար։ Մենք դեռ ժամանակ ունենք մրցաշրջանը փրկելու համար։

Չեմպիոնների Լիգան նույնպես կա, 50/50 իրավիճակ է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Times-ը: